Հայաստանում հոկտեմբերի 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +19-ից +21 աստիճան, երեկոյան՝ +13-ից +15 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +12-ից +16 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +12-ից +15 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +16-ից +19 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +12-ից +16 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +15-ից +19 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +16-ից +19 աստիճանի, հովտային շրջաններում՝ +18-ից +21 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +12-ից +15 աստիճան, նախալեռնային՝ +15-ից +20 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +18-ից +21 աստիճան, հովտային շրջաններում՝ +19-ից +22 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +19-ից +22 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +13-ից +16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +20-ից +23 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +10-ից +14, նախալեռնային շրջաններում՝ +15-ից +19, հովտային շրջաններում՝ +21-ից +24 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 17 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
