Խառը մենամարտերի (MMA) հայ մարտիկ Արման Ծառուկյանը հույս ունի հաջորդ մենամարտն անցկացնել Բացարձակ մարտական առաջնության (UFC) չեմպիոնական տիտղոսի համար՝ 2027 թվականի առաջին եռամսյակում, հայտնում է MMA Fighting-ը։
«Դատելով իմ լսածից՝ հաջորդ անգամ ես պայքարելու եմ տիտղոսի համար։ Հաջորդ տարվա սկզբին՝ մոտավորապես առաջին եռամսյակում»,- հայտարարել է Ծառուկյանը։
Ծառուկյանը սեպտեմբերի 19-ին UFC 331 մրցաշարի առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։
Ներկայացված տվյալներով՝ հայ մարզիկը խառը մենամարտերի պրոֆեսիոնալ կարիերայում տարել է 24 հաղթանակ, որից 11-ը՝ UFC-ում։
Ավելի վաղ Ծառուկյանը չէր բացառել 2027 թվականի սկզբին ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ մենամարտելու հնարավորությունը։ Այդ մենամարտի վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռ չկա։
