Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիֆինգի ընթացքում վստահեցրել է, որ Սահմանադրության հարցը Ադրբեջանի հետ չեն քննարկում։
«Քանի որ դա մեր ներքաղաքական հարցն է։ Պիտի ասեմ նաև՝ այս թեմայով խոսակցություն է եղել Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ։ Ադրբեջանական կողմին ասել եմ՝ մեզ համար ընդունելի չէ, որ Ադրբեջանից հարցեր են բարձրացվում Սահմանադրության հետ կապված»,- նշել է նա և հավելել, որ ադրբեջանական կողմն ընդունում է՝ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի հարցն է, և որևէ մեկը երկրների ներքին կյանքին միջամտելու իրավունք չունի։
«Իրենք պարզապես տեղեկացնում են, որ ունեն այդպիսի քաղաքական դիրքորոշում։ Ես կարծում եմ՝ կարող է թվալ, որ ձևակերպումների տարբերությունը մեծ չէ, բայց, իմ կարծիքով, և իրականում մեծ է»,- շեշտել է վարչապետը։
