
Գերմանիայում երիտասարդական շարժումը կոչ է արել երկրի խոշոր քաղաքներում ցույցեր անցկացնել։ Այս մասին հայտնում է DW-ն։
«Gen Z regelt» կամ «Gen Z’s Got It» անվանումը կրող երիտասարդական նախաձեռնությունը կոչ է արել հոկտեմբերի 31-ին՝ շաբաթ օրը, զանգվածային բողոքի ցույցեր անցկացնել Գերմանիայի 21 քաղաքներում, մասնավորապես՝ Բեռլինում, Քյոլնում, Համբուրգում և Մյունխենում։
Ակնկալվում է, որ հազարավոր մարդիկ կմասնակցեն ցույցերին՝ բողոքելով «անարդյունավետ դպրոցների և խնայողության խիստ քաղաքականության», ինչպես նաև կյանքի թանկացման, սոցիալական անարդարության, բանակ զորակոչվելու և կլիմայի փոփոխության դեմ։
Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերը, որոնք վերաճել են բռնության և մասնավոր ու հանրային սեփականության զանգվածային ոչնչացման, նույնպես սկսվել են ուսանողների դժգոհության պատճառով՝ կապված երկրի կրթական համակարգի հետ։ Ավելի ուշ դրանց են միացել բազմաթիվ արհմիություններ, խմբեր և անհատներ, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտել տարբեր հարցերի շուրջ։
«Gen Z regelt» նախաձեռնության կայքում հստակ նշված է, որ այն հանդես է գալիս «ցանկացած տեսակի բռնության դեմ»՝ անկախ նրանից՝ այն ուղղված է մարդկանց, թե գույքի դեմ։