Ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ԵԱՏՄ-ում հեռացնելու իրավունք չունեն. վարչապետ

Ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ԵԱՏՄ-ում հեռացնելու իրավունք չունեն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ անդամ երկրների զեկույցին։

«Այդ տվյալների ու կանխատեսումների վերաբերյալ՝ կապրենք, կտեսնենք։ Ինչպես նախկինում ասել եմ՝ մեր հիմնական կենտրոնացումը ՀՀ շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության պաշտպանությունը, գնալու ենք էդ ճանապարհով»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին հեռացնել։ «Նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում։ Հաշվի առնելով, որ երկրները, ըստ էության, համընկնում են ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, հետաքրքիր է, թե ինչու ՀԱՊԿ-ից չեն հեռացնում, որովհետև այնտեղ կանոնադրային հնարավորությունը կա»,- շեշտել է վարչապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment