Տան հրդեհի հետևանքով 71-ամյա տղամարդ է մահացել


Ռուսաստանի Բաշկորտոստանի Հանրապետությունում հրդեհի հետևանքով տարեց բնակիչ է մահացել։ Այս մասին հայտնել է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ի առավոտյան՝ Տաշլա գյուղի Մաքսիմ Գորկու փողոցում գտնվող մասնավոր փայտե տանը։

Հրդեհը մարվել է։ Դեպքի պատճառները պարզում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության քննիչները։

Past.am-ը կհետևի դեպքի վերաբերյալ նոր տեղեկություններին։

Leave a Comment