Ի՞նչ է զիջվել 2018 թվականից ի վեր

Ի՞նչ է զիջվել 2018 թվականից ի վեր

22.10.2026 | 11:50


Պարո՛ն Միրզոյան, մի հատ վերհիշե՛ք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքա՞ն տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել։

ՔՊ-ի ներկայացուցիչներն, իրար հերթ չտալով, ասում են՝ ի՞նչ ենք զիջել։

ՀՀ ինքնիշխան տարածքից 240 քառ. կմ եք զիջել։

Մի ամբողջ հայկական Արցախ եք զիջել։

Հազարավոր կյանքեր եք զիջել։

Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ տարածք եք զիջել։

Արարատի սիմվոլն եք զիջել։

Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարն եք զիջել։

Անկախության հռչակագրի բովանդակությունն եք զիջել։

Բա 2018-ին՝ ձեր «փառապանծ հեղափոխության» ժամանակ ասեիք, որ այդ ամենը ՀՀ-ի հետ կապ չունի։

Դուք բացի հանձնելուց ու զիջելուց այլ բան չեք արել։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Մեկնաբանություններ

Leave a Comment