Հայաստանում բարձրացրել են առանձին զորամասերի հրամանատարների՝ բուհեր ընդունվելու տարիքային շեմը



Հայաստանում բարձրացվել է առանձին զորամասերի (գումարտակ, դիվիզիոն, էսկադրիլիա) հրամանատարների և նրանց տեղակալների՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու տարիքային առավելագույն շեմը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։


Տարիքային շեմը 37-ից հասցվել է 45-ի։


Նշվում է, որ սա հնարավորություն կտա տվյալ պաշտոնատար անձանց մասնակցելու բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment