«Երեկվա խորհրդարանական քննարկումներից ապաշրջափակման, ենթակառուցվածքների բացման մասով կա, իմ տպավորությամբ, բավական դրական ընկալում, այդ թվում՝ ոչ միայն կառավարական խորհրդարանական ուժերի կողմից։ Շատ մեծ հետաքրքրություն կա խաղաղության համաձայնագրի շուրջ»,- ասել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ հետաքրքրություն կա խաղաղության համաձայնագրի շուրջ. «Ուզում եմ առիթն օգտագործել և մեկ անգամ ևս ասել, որ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է, և ուզում ենք օր առաջ տեսնել այդ փաստաթուղթը ստորագրված»,- նշել է ԱԳՄԱ նախարարը։
