
«Ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ, որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ։
Երեկ հայտնել էինք, որ Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով, իսկ աջակից 2 կանանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք։