Air Serbia-ն 2027 թվականի մարտի 28-ից կսկսի Բելգրադ-Երևան ուղիղ չվերթներ իրականացնել

Սերբական Air Serbia ավիաընկերությունը 2027 թվականի մարտի 28-ից կսկսի Բելգրադ-Երևան ուղիղ չվերթներ իրականացնել, հայտնում է Travel Daily News-ը։ Չվերթները կիրականացվեն շաբաթական երեք անգամ, իսկ հունիսի կեսից՝ չորս անգամ։

Երթուղու գործարկման մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել է Air Serbia-ի գլխավոր տնօրեն Իրժի Մարեկը՝ սերբական RTS հեռուստաալիքի եթերում։ Տոմսերի վաճառքը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին։ Ավիափոխադրողի կայքում արդեն բացվել է նոր ուղղության էջը, և հասանելի է դեպի Երևան չվերթների տոմսերի որոնումը։

Երևանը դարձել է Air Serbia-ի այն վեց նոր ուղղություններից առաջինը, որոնք ավիաընկերությունը կբացի 2027 թվականի ամռանը։ Երևանից բացի՝ ավիափոխադրողը չվերթներ կսկսի դեպի Հելսինկի, Մայամի, Կլուժ-Նապոկա, Քիշնև և Մենորկա։

Բելգրադն ու Երևանն արդեն կապված են ուղիղ ավիահաղորդակցությամբ։ Երթուղին սպասարկում է մոլդովական FlyOne ավիափոխադրողի հայաստանյան դուստր ընկերությունը։

Leave a Comment