Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը հետաձգվել է․ Հայկ Ալումյան

Սեդրակ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննիչի ներկայացրած միջնորդության քննությունը հետաձգվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Հայկ Ալումյանը։

Պաշտպանի փոխանցմամբ՝ դատական նիստի հետաձգման պատճառը եղել է պաշտպանական կողմի միջնորդությունը, որով պահանջվել է լրացուցիչ ժամանակ տրամադրել՝ գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալու և պատշաճ պաշտպանություն նախապատրաստելու համար։

Leave a Comment