Atyrau Open․ Էմին Օհանյանը հաղթել է շախմատի միջազգային մրցաշարում – armeniatoday.am

Հայաստանցի գրոսմայստեր Էմին Օհանյանը հաղթել է Ղազախստանի Ատիրաու քաղաքում անցկացված Atyrau Open 2026 շախմատի միջազգային մրցաշարում, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Օհանյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր՝ առանց պարտության ավարտելով մրցաշարը։ Նա կիսել է 1-2-րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվել հաղթող։

Մրցանակակիրների թվում է նաև միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը, որը 6 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։ 13-ամյա շախմատիստը մրցաշարում լրացրել է գրոսմայստերի իր երկրորդ նորման։

Մրցաշարին մասնակցել է 19 երկրի 109 շախմատիստ, այդ թվում՝ 30 գրոսմայստեր։ Atyrau Open 2026-ն անցկացվել է Ղազախստանի Ատիրաու քաղաքում՝ հոկտեմբերի 12-20-ը։

Leave a Comment