Իրանը սպառնացել է հարվածել Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետային մալուխներին, եթե ԱՄՆ-ը նոր հարձակում իրականացնի երկրի դեմ։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբիին։
Նրա խոսքով՝ նեղուցով անցնում է յոթ խոշոր ստորջրյա մալուխ, որոնք ապահովում են համաշխարհային ինտերնետային տվյալների և առևտրային տեղեկատվության փոխանցումը։ Մոհեբին նախազգուշացրել է Վաշինգտոնին՝ զերծ մնալ Իրանի դեմ նոր հարձակումներից։
