
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանը, «5-րդ ալիք»-ի եթերում պատասխանելով հարցին՝ իշխանությունները քաղաքական հետապնդումներով կարողանո՞ւմ են խոչընդոտել ընդդիմության գործունությանը, ասել է. «Իշխանությունների կարծիքը, թե վախի մթնոլորտով կարելի է լռեցնել ընդդիմադիրներին, արդեն անցյալում է, որովհետև ընդդիմադիրները պատրաստակամություն են հայտնում պայքարելու, միավորվելու ՀՀ-ի համար: Ինչ վերաբերում է մեր դաշինքի ղեկավարին՝ Ռոբերտ Քոչարյանին, ոչ մի հետապնդում նրան չի կանգնեցնելու և ոչ մի հետապնդում մեզնից յուրաքանչյուրին չի կանցնեցնելու. մեր դաշինքի ղեկավարի, մեր խմբակցության կազմում պայքարը շարունակելու ենք ՀՀ-ի ապագայի համար, իսկ ապագայի ամենակարևոր խնդիրն այս իշխանություններին հեռացնելն է»: