Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս «Քաղաքային կենսաբազմազանության գոտի» նախաձեռնությամբ, որտեղ 12 օրվա ընթացքում կներկայացվեն Երևանի՝ բնության պահպանության, կանաչ ենթակառուցվածքների, կենսաբազմազանության և կայուն քաղաքային զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը։
Այն կգործի մինչև հոկտեմբերի 30-ը՝ Երևանի 2750-ամյակի զբոսայգում:
Ինչ է սպասվում Գոտում․
- Երևանի բնապահպանական նախաձեռնությունների և նախագծերի ներկայացում
- թեմատիկ աշխատարաններ և բաց քննարկումներ
- բնապահպանական և փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ
- համերգային և մշակութային ծրագիր
- մասնագիտական և հանրային երկխոսություն՝ քաղաքային բնության ապագայի շուրջ:
