Հայաստանում հոկտեմբերի 20-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +21-ից +23 աստիճան, երեկոյան՝ +15-ից +17 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +13-ից +17 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13-ից +16 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +19-ից +22 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +15-ից +19 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +12-ից +16 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13-ից +16 աստիճանի, հովտային շրջաններում՝ +16-ից +20 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +13-ից +16 աստիճան, նախալեռնային՝ +19-ից +23 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +20-ից +23 աստիճան, հովտային շրջաններում՝ +21-ից +24 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +21-ից +24 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +16-ից +19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +21-ից +24 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +13-ից +16, նախալեռնային շրջաններում՝ +15-ից +18, հովտային շրջաններում՝ +19-ից +23 աստիճան.
Արցախում կանխատեսվում է 20 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
