Թուրքիայում ընթացող բռնցքամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հինգ հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տարել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Էրիկ Աֆրիկյանը (46 կգ) հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Արսլան Դորուկին։ Հաղթանակներ են տարել նաև Դավիթ Քարամյանը (44 կգ) , Արեգ Բոյաջյանը (54 կգ), Գևորգ Մանուկյանը (57 կգ) և Խաչիկ Բաբայանը (63 կգ)։
Չեռնոգորիայում ընթացող բռնցքամարտի մինչև 19 տարեկանների աշխարհի առաջնությունում նույնպես հայ մարզիկները հաղթանակներ են տարել։ Հաջող մեկնարկ են ունեցել Արթուր Ավետիսյանը (60 կգ) և Արտյոմ Ստեփանյանը (70 կգ)։
Կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Թուրքիայի Տրապիզոն քաղաքում և կավարտվի հոկտեմբերի 26-ին։ Երիտասարդների բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում՝ հոկտեմբերի 16-27-ը։
