«Դիլիջանի աղբավայրը միտումնավոր հրդեհում են»․ Ոսկան Սարգսյան

«Դիլիջանի աղբավայրը միտումնավոր հրդեհում են»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլիջանի աղբավայրը միտումնավոր հրդեհում են, տեսչական մարմինն ասում է՝ աղբավայրն ինքնայրվում է.
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին հարցում եմ արել Դիլիջան համայնքի աղբավայրի վատթար վիճակի,այնտեղ բռնկվող հրդեհների վերաբերյալ։ Տեսչական մարմնից պատասխանել են․ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2025-2026 թվականներին իրականացված վերահսկողական գործառույթների շրջանակներում Տավուշի մարզի Դիլիջան համայնքի աղբավայրում արձանագրվել է հրդեհի բռնկման 22 դեպք, որից 2-ով Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության (այսուհետ՝ ՀՈԳՎ) Դիլիջանի բաժին, 20-ով՝ Տավուշի մարզպետարան՝ իրենց լիազորությունների շրջանակում համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։ Հարուցված վարչական վարույթների շրջանակներում, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Դիլիջանի բաժնից ստացված տեղեկատվության համաձայն՝ բոլոր դեպքերով տեղի է ունեցել աղբի ինքնաբռնկում (ինքնայրում)»։ Դիլիջանի աղբավայրում հրդեհները շատ հաճախ են բռնկվում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2 տարում ընդամենը 22 դեպք է արձանագրել։ Որպես հրդեհների պատճառ նշվել է ինքնայրումը, սակայն Դիլիջան համայնքի բնակիչների կարծիքով՝ համայնքի աղբավայյրը միտումնավոր են հրդեհում, այդ հրդեհներով համայնքի աղբավայրը «մաքրում, բարեկարգում են»»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան

Leave a Comment