
Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են ռուսական ուժերին պատկանող զինամթերքի խոշոր պահեստի, հայտնում է Exilenova+-ը։ Հարվածի հետևանքով ռուս զինծառայողների շրջանում կորուստների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, որ գիշերը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 149 անօդաչու թռչող սարք։ Ըստ պաշտպանական գերատեսչության՝ հարձակումն ուղղված է եղել Ռուսաստանի տասներեք մարզերի և հանրապետությունների դեմ, այդ թվում՝ Տուլայի, Օրյոլի և Սամարայի մարզերի, ինչպես նաև Թաթարստանի, Ղրիմի և Ուդմուրտիայի։ Խոցված բոլոր անօդաչու սարքերը եղել են ինքնաթիռային տիպի։