Թրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կարող են խոչընդոտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններին։

Միաժամանակ նա մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ և քննադատել ռուսական նավթավերամշակման գործարաններին ուկրաինական հարվածները։

Ըստ հրապարակման՝ Թրամփը նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ պահվող անձանց փոխանակման հարցում։

ԱՄՆ նախագահը մասնավորապես հայտարարել է.

«Ռուսաստանի հարցում իմ որոշումը շատ պարզ է։ Ես բանակցում եմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի խաղաղ կարգավորման շուրջ և չեմ ցանկանում որևէ բան անել, որը հիմարաբար կստիպի Ռուսաստանին դուրս գալ բանակցային գործընթացից»։

Թրամփի խոսքով՝ համապատասխան փաստաթղթի ստորագրումն այս պահին կարող է բարդացնել բանակցությունները, ուստի նա պատրաստ է դա անել ավելի ուշ՝ երբ անհրաժեշտ համարի։

Հրապարակումից, սակայն, պարզ չէ, թե կոնկրետ ինչ փաստաթղթի մասին է խոսքը։


Leave a Comment