«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան»

«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան»-ը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հայաստանում ներկայումս գրանցված է ընդամենը 3900 դեղամիջոց՝ Եվրոպայի 25000-ի համեմատ, ինչը հանգեցնում է մրցակցության պակասի և ցածր արդյունավետության: Ստրասբուրգում տեղի ունեցած քննարկումների ընթացքում ներկայացվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, ըստ որի Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում։ Նախաձեռնությունը ողջունել են եվրոպացի գործընկերները։ Առաջարկվող կարգավորումը 1-ից 1.5 տարվա ընթացքում քաղաքացիներին կապահովի որակյալ և մատչելի դեղերով, կկրճատի ստվերային տնտեսությունը և կնվազեցնի առողջապահական ծախսերը:
Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին»։

Աղբյուրը`   Ուժեղ Հայաստան

Leave a Comment