Ուկրաինական հակամարտությունը հեշտ չէ լուծել. Ռուբիո

Ուկրաինական հակամարտությունը բարդ է բանակցությունների համար և դժվար լուծելի, խոստովանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Սա մի իրավիճակ է, որի մեջ մենք գտնվում ենք, հեշտ չէ բանակցել, հեշտ չէ լուծել», – ասել է նա Breitbart-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է.

«Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստակամ, պատրաստ լինել միջնորդի դեր խաղալու, եթե հնարավորություն ստեղծվի, այս պատերազմը բանակցությունների միջոցով ավարտին հասցնելու համար։ Մենք կարծում ենք, որ, ի վերջո, այս պատերազմն այդպես էլ կավարտվի», – հավելել է պետքարտուղարը։

Leave a Comment