Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրաժարական է ներկայացրել

Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրաժարական է ներկայացրել

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը անկարգությունների ֆոնին հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել այն։ Այս մասին, հղում կատարելով Ելիսեյան պալատին, հայտնում է France Info-ն։

Ելիսեյան պալատում Մակրոնի որոշումը բացատրել են «ներկայիս իրավիճակում իրավապահ և հասարակական կարգի պահպանման ուժերի ղեկավարման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ»։

Նախագահը Նունյեսին հանձնարարել է «հնարավորինս արագ ներդնել գործողությունների նոր մեթոդներ» և «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այն թերությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել են բռնությունների»։

Նշենք, որ շաբաթ օրը Ֆրանսիայում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել։ Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցերին մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, մինչդեռ արհմիությունները ցուցարարների թիվը գնահատել են 800 հազար։ Փարիզում, Լիոնում, Մարսելում և այլ քաղաքներում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, թալան ու հրկիզումներ։

Բողոքի ցույցեր՝ Ֆրանսիայում
Բողոքի ցույցեր՝ Ֆրանսիայում
Բողոքի ցույցեր՝ Ֆրանսիայում

Leave a Comment