«Օլիմպիակոսը» Տիկնիզյանի մասնակցությամբ հաղթել է «Պանետոլիկոսին» – armeniatoday.am

Հունական «Օլիմպիակոսը» Հունաստանի ֆուտբոլի առաջնության յոթերորդ տուրում 2։0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Պանետոլիկոսի» նկատմամբ, հայտնում է ակումբը։

Գոլերի հեղինակներն են Ժոել Ռոկան՝ 17-րդ րոպեին, և Շիկինյուն՝ 73-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը դուրս է եկել մեկնարկային կազմում և խաղադաշտում է անցկացրել ամբողջ հանդիպումը։

Sofascore վիճակագրական հարթակը Տիկնիզյանի խաղը գնահատել է 7,5 միավոր։ Հանդիպման ընթացքում հայ ֆուտբոլիստը շահել է 12 մենամարտից հինգը, կատարել 51 փոխանցումից 34 ճշգրիտ փոխանցում (67%) և մեկ հարված է հասցրել դարպասին։

Հաղթանակից հետո «Օլիմպիակոսը» վաստակել է 16 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ Թիմի հաջորդ խաղը կկայանա հոկտեմբերի 25-ին՝ տանը, «Կալամատայի» դեմ։

Leave a Comment