Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան․ Փաշինյանը բացել է COP17-ը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին պաշտոնապես բացել է Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Բացման արարողությանը նա հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ բնության պահպանության միջազգային ջանքերում։

«Դեպի 2030 թվական ճանապարհն արդեն սկսված է։ Մենք այլևս սպասելու ժամանակ չունենք»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մինչև 2030 թվականը մնացել է ընդամենը չորս տարի, և հաջողությունը կախված է նրանից, թե որքան հետևողականորեն երկրները կկարողանան հանձնառությունները վերածել կոնկրետ գործողությունների։

Leave a Comment