ՌԴ-ն ներկայացնող հայազգի Էլիզաբեթ Աբրահամյանն առաջին անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն

Ռուսաստանը ներկայացնող հայազգի սեղանի թենիսիստուհի Էլիզաբեթ Աբրահամյանը դարձել է Լյուբլյանայում կայացած սեղանի թենիսի Եվրոպայի առաջնության չեմպիոն, հայտնել է ՌԲԿ-ն։

Եզրափակչում Աբրահամյանը 4։3 հաշվով հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Անետ Կաուֆմանին։

Աբրահամյանի հաղթանակը Ռուսաստանի ներկայացուցիչների պատմության լավագույն արդյունքն է Եվրոպայի առաջնությունների անհատական մրցումներում։

Մինչ այս ռուսաստանցի մարզուհիներից Իրինա Կոտիխինան 2007 թվականին, իսկ Պոլինա Միխայլովան 2015 թվականին նվաճել էին բրոնզե մեդալներ։ Տղամարդկանց պայքարում 2009 թվականին բրոնզե մեդալակիր էր դարձել Ֆյոդոր Կուզմինը։

Աբրահամյանը Ռուսաստանի հավաքականին նաև բերել է Եվրոպայի առաջնություններում 2021 թվականից ի վեր առաջին մեդալը։ 

Leave a Comment