Ֆրանսիայի օրինակով անկարգություններ կարող են սկսվել Գերմանիայում իշխանությունների միգրացիոն քաղաքականության պատճառով, կարծում է իսլամի հարցերով գերմանացի փորձագետ Սուզաննա Շրեթերը:
«Տարիներ շարունակ Ֆրանսիայում տեղի են ունեցել բռնության լայնածավալ բռնկումներ, որոնք առաջացել են անարդյունավետ ներգաղթային քաղաքականության պատճառով։ Եթե Գերմանիայի ներգաղթային քաղաքականությունը չփոխվի, նմանատիպ անկարգություններ կարող են տեղի ունենալ նաև այստեղ», — ասել է Շրյոտերը Bild թերթին տված հարցազրույցում։
Մասնագետը նշել է, որ Ֆրանսիայում բողոքի ցույցերը խթանում են ձախ ծայրահեղական խմբերը։ Շրյոտերն ընդգծել է, որ այդ խմբերը տարիներ շարունակ համագործակցել են իսլամիստների հետ ֆրանսիական հասարակության դեմ։ Նա այս սիմբիոզն անվանել է չափազանց վտանգավոր։
Շրյոտերի խոսքով՝ սալաֆիները՝ իսլամի ֆունդամենտալիստական մեկնաբանության կողմնակիցները, վերահսկում են Ֆրանսիայի խոշոր քաղաքների ամբողջ թաղամասերը, և նրանց աջակցում են ձախակողմյան գաղափարները կիսող քաղաքապետերը։
Շաբաթ օրը Ֆրանսիայում տեղի են ունեցել լայնածավալ բողոքի ցույցեր՝ կյանքի արժեքի և գների բարձրացման պատճառով։ Դրանք ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանության միջև բռնի բախումներով, անկարգություններով, թալանով և վանդալիզմով։