ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո բենզինի գները կնվազեն պատերազմից առաջ եղած մակարդակից։
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նա այս դիրքորոշումը ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից առաջ Կենտուկիում Հանրապետական կուսակցության կողմնակիցների առջև կայացած հանրահավաքի ժամանակ։
«Պատերազմը շատ շուտով կավարտվի։ Եվ երբ այն ավարտվի, բենզինի գինը կնվազի և ավելի ցածր կլինի, քան նախկինում էր», – պնդեց ամերիկացի առաջնորդը։
Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալներով՝ հոկտեմբերի 17-ի դրությամբ բենզինի մեկ գալոնն արժե 4.30 դոլար, մինչդեռ ԱՄՆ-Իրան հակամարտության սկսվելուց երկու օր առաջ այն արժեր 2.98 դոլար: Դիզելային վառելիքի մեկ գալոնն արժե մոտ 6.52 դոլար, ինչը մոտ 2.41 դոլարով ավելի է, քան մեկ տարի առաջ: