Ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակում է եղել Լենինգրադի մարզում. խոցվել է 126 անօդաչու

18 Հոկտեմբերի 2026, 09:33

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Լենինգրադի մարզի ուղղությամբ։ Հաղորդվում է 126 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։

Հարձակման հետևանքով մի շարք միջադեպեր են գրանցվել։

Հարձակման թիրախներից է եղել VK ընկերության տվյալների կենտրոնը։ Ընկերությունից հայտնել են, որ իրենց ծառայությունները օգտատերերի համար հասանելի են սովորական ռեժիմով։

Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալում հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում նաև քաղաքի երեք շրջաններում։

Վսևոլոժսկում անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա։ Բացի այդ, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը։

Leave a Comment