Երևանում բացվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը – armeniatoday.am

Երևանում՝ Մոսկովյան 31 հասցեում, բացվել է արցախցի բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված հուշատախտակը։ Արարողությունը տեղի է ունեցել նրա մահվան տարելիցի նախօրեին. Հայրապետյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին։

Հուշատախտակ տեղադրելու որոշումը Երևանի ավագանին ընդունել էր ապրիլին, աշխատանքները ֆինանսավորել է բարերարի ընտանիքը։ Ավելի վաղ՝ 2023 թվականին, նրա անունով անվանակոչվել էր Շենգավիթ վարչական շրջանի փողոցներից մեկը։

Հայրապետյանը ծնվել է 1949 թվականին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Աշխատել է որպես լրագրող, այնուհետև զբաղվել է բիզնեսով Ռուսաստանում և դարձել հետխորհրդային տարածքի խոշորագույն հայ բարերարներից մեկը։ Նա վերականգնել է Գանձասարի վանքը, ֆինանսավորել Խաչենի ջրամբարի կառուցումը, իսկ 2008 թվականին Սամվել Կարապետյանի և այլ բարերարների հետ կազմակերպել Արցախյան մեծ հարսանիքը, որի ընթացքում ամուսնացել է շուրջ 700 զույգ։

Կյանքի վերջին տարիները Հայրապետյանն անցկացրել է Մորդովիայի գաղութում, որտեղ պատիժ էր կրում խարդախության գործով, որը նրա համախոհները կեղծված էին համարում։

Leave a Comment