Հայտնի հանդիսավար, հաղորդավար Արամ Մելիքյանը խոսել է որդեգրած դուստրերից ավագի՝ բլոգեր Էլիզ Մելիքյանի հետ հարաբերությունների մասին։ Ամալյա Հովհաննիսյանի հաղորդման հրապարակված անոնսում նա ասել է, մինչև հիմա չի հասկանում, թե ինչու է Էլիզն անշնորհակալ։
«Հարաբերություններն ունենում են նման փուլեր, լինում է դրական, հետո գալիս է փոթորիկ, որից հետո դու դա պետք է հաղթահարես, հետո գալիս է գերազանցություն։ Երբ որ Էլիզը շատ արագ որոշեց առանձին ապրել, դա փոթորիկն էր, որը չհաղթահարվեց։ Հիմա մենք Էլիզի կյանքում չկանք, Էլիզը մեր կյանքում չկա։ Ամեն դեպքում մեր գեղեցիկ պատմությունն ինչ-որ մի կետում ավարտվեց։ Էլիզի կյանքում մենք եղել ենք շատ կարևոր ժամանակ, ու ասեմ՝ Էլիզն էլ մեր կյանքում է եղել շատ կարևոր ժամանակ, միշտ որ Էլիզի մասին խոսում եմ, խայտառակ դրական էմոցիաներ են գալիս»,-ասել է Արամ Մելիքյանը։
Նա նշել է, որ իրենց տան դուռը երբեք փակ չի եղել Էլիզի համար, բայց նրան նաև տեղեկացրել է, որ իր ընտանիքն ունի սկզբունքներ։
«Մենք պետք է իրար հաշվետու լինենք, ինքն իր գործողությունների մեջ մեզ հաշվետու չի եղել»,-ասել է Արամ ՄԵլիքյանը՝ նշելով, որ Մելիքյան ընտանիքից հեռացրել է Էլիզին։
Նա հայտնել է, որ Էլիզի կրտսեր քույրը՝ Ստելլան այս պահին չի շփվում նրա հետ։
«Ես մի երեք ամիս առաջ Էլիզի մոտ էի գնացել, հատուկ այդ թեմայով եմ խոսել նրա հետ, վստահ էի, որ ինքն այդպես է մտածում։ Ես կամ Լիլոն որևէ ձև չենք առնչվում իրենց լարվածությանը։ Ստելի համար շատ ցավոտ է եղել Էլիզի գնալը»,-ասել է Արամ Մելիքյանը։
Արամը նշել է, որ այս պատմությունը Ստելլայինն է, և երբ նա պատրաստ լինի խոսելու դրա մասին, կբացի փակագծերը, բայց, որպես այդպիսին, կոնֆլիկտ չի եղել, Ստելլան շատ ծանր է տարել Էլիզի հեռանալը։
«Մի քիչ որ նրանք հասունանան, չեն կարող չշփվել իրար հետ։ Անհնար է, որ որևէ եզր չգտնեն շփման»,- հավելել է Արամը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: