
ԱԺ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը իր ելությում նկատել է, որ այն 30 մլն դոլարը, որը Հայաստանի կառավարությունը ծախսում է միջոցառումներից մեկի վրա, կարելի էր ուղղել Գյումրիում ժամանակավոր տնակներում ապրող հազարավոր ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը։
Կարապետյանը նաև հայտնել է գործարար Սամվել Կարապետյանի կողմից Գյումրիին արված նվերի մասին։ Նրա խոսքով՝ Քըրք Քըրքորյանի փողոցը, որը նա անվանել է առաջին փողոցներից մեկը, որով անցնում են քաղաք ժամանող զբոսաշրջիկները, ամբողջությամբ կբարեկարգվի միջազգային չափանիշներին համապատասխան։ Քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ նորոգումից հետո փողոցը կդառնա աշխույժ զբոսաշրջային գոտի։
Նա ընդգծել է, որ դաշինքի ներկայացուցիչները Գյումրի են եկել ո՛չ նախընտրական քարոզարշավի համար․ ընտրություններն արդեն ավարտվել են, և, ինչպես հայտարարել է Կարապետյանը, այժմ իրենք ցանկանում են աջակցել քաղաքին և նրա համար ինչ-որ օգտակար բան անել։