Մեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել է

Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը խորտակվող նավից փրկել է 16 մարդու։

Նավը խորտակվել է Էնսենադա քաղաքից մոտ 225 կմ դեպի արևմուտք։ Մեքսիկայի հյուպատոսության տվյալներով՝ փրկվածները Մեքսիկայի քաղաքացիներ են։ Նրանցից մեկը, ենթադրաբար, ենթարկվել է շնաձկան հարձակման, ևս երկուսը գտնվում են ծանր վիճակում։

Տուժածներին ուղղաթիռներով տեղափոխել են Սան Դիեգոյի հիվանդանոցներ։ ԱՄՆ-ի և Մեքսիկայի ռազմածովային ուժերը շարունակում են անհետ կորածների որոնումները։

Նավի խորտակման պատճառները պարզվում են։

Leave a Comment