«Ապստամբները վերջին օրերին շրջափակել են Թաիզը՝ երկրի հարավ-արևմուտքում գտնվող քաղաքը, որը կապում է ափամերձ շրջանները հարավային Եմենի մյուս հատվածների հետ։ Քաղաքի նկատմամբ վերահսկողությունը կարող է ճանապարհ բացել դեպի Ադեն, որտեղ տեղակայված է միջազգայնորեն ճանաչված կառավարությունը», — նշվում է հրապարակման մեջ։
Պարբերականն ընդգծում է, որ քաղաքի բոլոր հիմնական մուտքերը դարձել են ռազմաճակատի գծեր, ինչի հետևանքով Թաիզ մուտքը սահմանափակվել է։
Տեղի բնակիչները թերթին պատմել են, որ ռազմական գործողություններն այնքան արագ են սկսվել, որ իրենք չեն հասցրել տարհանվել ավելի անվտանգ շրջաններ։ Նրանց խոսքով՝ գների կտրուկ աճի պատճառով քաղաքում առաջացել է սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի պակաս։