Հռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից


Հռոմի Պապ Լևոն XIV-ը, որը հոկտեմբերի 13-ին թոքի վիրահատության է ենթարկվել, պատրաստ է դուրսգրման։ Այս մասին հայտնել են նրա բուժող բժիշկները։

Սուրբ Աթոռի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ օրվա վերջին քահանայապետը կվերադառնա Վատիկան։

Հոկտեմբերի 18-ին Հռոմի Պապը նախատեսում է Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող Առաքելական պալատի պատուհանից դիմել հավատացյալներին։

Leave a Comment