Թրամփը հրահանգել է չեղարկել ՌԴ–ի և Իրանի դեմ պատժամիջոցների մի շարք դրույթներ

Թրամփը հրահանգել է չեղարկել ՌԴ–ի և Իրանի դեմ պատժամիջոցների մի շարք դրույթներ


 

Sputnik. ԱՄՆ առաջնորդը Կոնգրեսին հավաստիացրել է, որ այդ քայլն այս պահին բխում է ազգային շահերից։


 


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է չեղարկել Ռուսաստանի և Իրանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքով նախատեսված մի շարք դրույթներ։


 


Համաձայն նոր հրամանագրի՝ ժամանակավորապես կասեցվում է ռուսական ապրանքների նկատմամբ 500%-անոց մաքսատուրքերի կիրառումը, հետաձգվում է մինչև 100%-անոց երկրորդային մաքսատուրքերի սահմանումը ռուսական էներգակիրների խոշորագույն համաշխարհային գնորդների նկատմամբ։


 


«Ինչպես ավելի մանրամասն շարադրված է հրամանագրի 4-րդ բաժնում, ես կասեցնում եմ Գրեմի օրենքով նախատեսված պատժամիջոցների, սահմանափակումների և մաքսատուրքերի կիրառումը»,- ասված է փաստաթղթում։


 


Թրամփը Կոնգրեսին հավաստիացրել է, որ այդ քայլն այս պահին բխում է ազգային շահերից։


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment