Հավատքի տեսողություն

Հավատքի տեսողություն

17.10.2026 | 00:03

Ի՛նձ ուղղեք ձեր աչքերը՝ Ինձ տեսնելու համար:

Մի՛ նայեք ձեր շրջապատում եղած փնթի բաներին, գեղեցկությունից զրկված դատարկություններին։

Մի’ նայեք ձեր մեջ եղած և ձեր շրջապատի մարդկանց անկատարությանը:

Երբ ձեր հայացքը շարունակ ինձ փնտրի, այնժամ կունենաք հավատքի տեսողություն, և կկարողանաք նշմարել Իմ մեջ` ձեր կարողացածը և ձեր կամեցածը:

Ձեր անհանգստության մեջ նայեք Իմ անխռովությանը ու հանգստությանը:

Անհամբերության մեջ` նայեք Իմ անսահման համբերությանը:

Ձեր պակասության ու անկատարության մեջ նայեք Իմ կատարելությանը:

Ինձ նայելով` հետզհետե Ինձ այնքան կնմանվեք, որ ձեզ էլ կասեն, թե դուք առնչվել եք Հիսուսի հետ:

Երբ Ինձ նմանվելով` ճշմարիտ առաջընթաց ապրեք, այդ ժամանակ դուք կկարողանաք անել այն, ինչ Ես արեցի, և ավելի մեծամեծերը պիտի անեք, որովհետև Ես գնում եմ Հորս մոտ:

Աստվածամերձ ձեր բնակության վայրից, ինչին այլևս չեն կարողանա մոտենալ ո՛չ մարդկային սովորական կաշկանդումները և ոչ էլ սահմանափակումները, Ես կարող եմ պարգևել ձեզ ամենահաղթ և ամենահրաշագործ ուժը` ձեր Աստվածային Եղբոր ու Դաշնակցի:

Մեկնաբանություններ

Leave a Comment