Ծանրամարտի ԵԱ․ Տիգրան Կարապետյանը դարձել է արծաթե մեդալակիր – armeniatoday.am

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Ալբանիայում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

75 կգ քաշային կարգում Կարապետյանը պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 148 կգ: Հրումում նա գլխավերևում պահել է 175 կգ: Այս վարժությունում նա դարձել է արծաթե մեդալակիր: Երկամարտի 323 կգ արդյունքով հայ մարզիկն արծաթե մեդալ է նվաճել։

Ավելի վաղ առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Գրիգորյանը և Նարեկ Գրիգորյանը ոսկե մեդալներ էին նվաճել, Սեյրան Խուդանյանը և Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե։

Leave a Comment