Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik Արմենիա


Միջազգային


Հայաստանն ու Իրանն ավարտում են երկու երկրների սահմանամերձ հատվածներում ազգային պարկի ստեղծման շուրջ բանակցությունները:


Այս մասին Sputnik Արմենիայինասաց Իրանի փոխնախագահ, շրջակա միջավայրի դեպարտամենտի ղեկավար Շինա Անսարին Երևանում ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում։


Անսարին նշեց, որ համաձայնագրի ստորագրումը սպասվում է մոտ ժամանակներս։


Նրա խոսքով՝ բնության հատուկ պահպանվող տարածքը կկոչվի «Խաղաղության և բարեկամության այգի»: Այս նախագիծն ընդգրկված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի բանակցությունների օրակարգում:


«Այգու տարածքում կձևավորվեն արահետներ երկու երկրների սահմանով վայրի կենդանիների միգրացիայի համար։ Այդպիսով, այգին կունենա և՛ խորհրդանշական, և՛ գործնական նշանակություն», – պարզաբանեց իրանցի պաշտոնյան։

Անսարիի խոսքով, ընդհանուր առմամբ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանն ու Իրանը արդյունավետ համագործակցություն են հաստատել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։

Ի թիվս այլ նախագծերի նա նշեց նաև սահմանային Արաքս գետի, նրա վիճակի և ջրի մաքրության կանոնավոր մոնիտորինգը:

 

 


Leave a Comment