«Ասում են` 1 միլիարդ 500 միլիոն դրամի հափշտակություն է կատարել Գագիկ Խաչատրյանը, բայց փաստաթղթերում նշված է` դրանից 800 մլն-ն ԱԱՀ է». Երեմ Սարգսյան

«Ասում են` 1 միլիարդ 500 միլիոն դրամի հափշտակություն է կատարել Գագիկ Խաչատրյանը, բայց փաստաթղթերում նշված է` դրանից 800 մլն-ն ԱԱՀ է». Երեմ Սարգսյան

Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստից հետո փաստաբան Երեմ Սարգսյանը մասնավորապես արձանագրեց. «Ասում են՝ հափշտակություն է կատարվել 1 միլիարդ 500 միլիոն դրամի, բայց նույնիսկ իրենց փաստաթղթերում նշվում է, որ այդ գումարից 800 միլիոն դրամը որպես ԱԱՀ վճարում է կատարվել պետբյուջե: Իրենք ասում են՝ դա հափշտակում է, ստացվում է՝ պետական բյուջե մուտքագրված գումարը հափշտակվել է: Այսպիսի ակնհայտ թերությունների հիման վրա մենք ուզում ենք ցույց տալ, որ մեղադրանքն անհիմն է:
Գագիկ Խաչատրյանը ներկա չէր նիստին, սա հաջորդ խնդիրն էր: Նրան ոչ մի կերպ իրավունք չեն տալիս բժշկական օգնություն ստանալ: Նպատակն այն է, որ նա ցավերի պատճառով չկարողանա դատական նիստերին մասնակցել: Բայց հույս ունենք, որ հաջորդ դատական նիստին պատգարակով կարող է մասնակցել: Արձանագրենք, որ մինչև այս պահը Գագիկ Խաչատրյանին ոչ մի բուժօգնություն չի ցուցադրվել»:

«Մի կողմից բուժում չեն տալիս, մյուս կողմից պարտադրում են, որպեսզի Գագիկ Խաչատրյանը նիստերին մասնակցի». Երեմ Սարգսյան
«Ասում են` 1 միլիարդ 500 միլիոն դրամի հափշտակություն է կատարել Գագիկ Ծաչատրյանը, բայց փաստաթղթերում է նշված` դրանից 800 մլն-ն ԱԱՀ է». Երեմ Սարգսյան

Leave a Comment