
Եվրոմիության կողմից հակառուսական նոր պատժամիջոցների սահմանումը վկայում է Բրյուսելի անզորության մասին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Խոսքը պատժամիջոցների ցուցակների հերթական՝ «ամենամեծ» միաժամանակյա ընդլայնման մասին է։ Ահա թե ինչով են հպարտանում։ Ցուցակներում լրացուցիչ ներառվել են ռուսական 826 կազմակերպություն և 743 ֆիզիկական անձ։ Այսքան մեծ թվով ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակումների սահմանումը ևս մեկ անգամ վկայում է Բրյուսելի համակարգային անզորության մասին, քանի որ այն սպառել է մեր երկրի վրա ճնշում գործադրելու լծակները»,- նշել է նա։