Գիտությունից՝ պետություն․ ֆիլմ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

Գիտությունից՝ պետություն․ ֆիլմ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին տեղի կունենա Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանի առաջին նախագահ ընտրվելու 35-ամյակին նվիրված «Գիտությունից՝ պետություն․ քաղաքական դիմանկարի ուրվագծեր» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Նույն միջոցառման ընթացքում կներկայացվի նաև «Անկախություն» նկարագիրքը։

65 րոպե տևողությամբ ֆիլմի հեղինակը Տիգրան Պասկևիչյանն է։ Այն ստեղծել է «Ֆակտում» փաստագրական կենտրոնը՝ «Անտարես» մեդիա հոլդինգի և Խաչիկ Հարությունյանի աջակցությամբ։ Ֆիլմում օգտագործվել են արխիվային տեսանյութեր և լուսանկարներ, ինչպես նաև ներկայացված են Տեր-Պետրոսյանի շրջապատից պետական գործիչների և դիվանագետների մասնակցությամբ նկարահանումներ։

Ֆիլմն անդրադառնում է Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությանը՝ Ղարաբաղյան շարժմանը միանալուց և «Ղարաբաղ» կոմիտեի անդամ դառնալուց մինչև 1991 թվականին Հայաստանի նախագահ ընտրվելը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment