Kaiser խանութներում խախտումներ են բացահայտվել

Kaiser խանութներում խախտումներ են բացահայտվել

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառումներ են իրականացվել «ՊԱՐ-ԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող խանութներում (հասցեներ՝ ք. Երևան, Մարգարյան 23/6 և Անդրանիկի 148/2)։

Պարզվել է, որ․

  • տեղական շուկայից ձեռք բերված ապրանքների որոշ խմբաքանակներ իրացվել և իրացվում է առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի և հայերեն մակնշման,
  • «LEX BLUE SLIMS» և «LEX BLUE SUPERSLIMS» տեսակի ծխախոտային արտադրանքն իրացվել և իրացվում է առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի։

Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment