COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը վստահում է հայ գործընկերներին և համոզված է, որ Երևանը Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի։
«Մենք սերտ կապեր ենք պահպանում մեր հայ բարեկամների հետ և վստահում ենք նրանց։ Մենք գիտենք, որ նրանք ոչինչ չեն անի Իրանի անվտանգության դեմ։ Այդ պատճառով շարունակում ենք քննարկումները Հայաստանի իշխանությունների հետ։ Մեր շատ լավ բարեկամը՝ արտաքին գործերի նախարարը, եղել է Թեհրանում։ Մենք բովանդակալից զրույցներ ենք ունեցել։ Իսկ այսօր մեր նախագահը կհանդիպի վարչապետ Փաշինյանի հետ, հնարավոր է՝ արդեն երկրորդ անգամ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Այսպիսով՝ մենք սերտ կապի մեջ ենք»,- ասել է Արաղչին։