Երևանի սրտում երկու շաբաթ շարունակ կգործի «Քաղաքային կենսաբազմազանության գոտին». Տիգրան Ավինյան

Երևանի սրտում երկու շաբաթ շարունակ կգործի «Քաղաքային կենսաբազմազանության գոտին». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Մեկնարկեց Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովը։

Արդեն հաջորդ շաբաթ Հայաստանը կհյուրընկալի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), որի շրջանակում տեղի կունենա նաև Տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը։

Իսկ Երևանի սրտում՝ 2750-ամյակի այգում, երկու շաբաթ շարունակ կգործի «Քաղաքային կենսաբազմազանության գոտին»՝ հրավիրելով երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին բացահայտելու քաղաքի բնապահպանական նախաձեռնությունները։

Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Երևանի բնապահպանական ծրագրերին, մասնակցելու աշխատարանների և քննարկումների, ինչպես նաև վայելելու փառատոնային ֆիլմերի դիտումներ և համերգային ծրագրեր»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment