Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Հայաստանից ոչ մի տարածք չի տրվել և չի տրվելու. Սիմոնյան

Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Հայաստանից ոչ մի տարածք չի տրվել և չի տրվելու. Սիմոնյան


 

Հայկական ժամանակ. «Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավ-էքսկլավների փոխանակման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա, այս պահի դրությամբ այդ տարբերակը քննարկվում է»։


 


Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։


 


«Արծվաշենը հայկական հող է, սա փաստել է նաև ադրբեջանական կողմը։ Այս հարցի վերաբերյալ կողմերի միջև որևէ վեճ կամ տարաձայնություն չկա։


 


Մենք հստակ ֆիքսել ենք, որ Հայաստանի սուվերեն ճանաչված տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է, սահմանազատման և սահմանագծման արդյունքում ո՛չ ավելացնելու ենք, ո՛չ էլ նվազեցնելու։ Հայաստանից ոչ մի տարածք չի տրվել և չի տրվելու։ Ոչ մի զիջման մասին խոսք չի կարող լինել։ Միաժամանակ նշեմ, որ Արծվաշենը տարածքով փոքր-ինչ զիջում է միասին վերցրած ադրբեջանական այն երեք անկլավներին, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում։ Այնպես պետք է իրականացնենք սահմանազատումը, որ 29 հազար 743 քառակուսի կիլոմետրից շեղում չունենանք»,- ասել է Սիմոնյանը։


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment