Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 16-ին – armeniatoday.am

Հայաստանում հոկտեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է +20-22 աստիճան, երեկոյան՝ +16-18 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +16-20 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +16-20 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +17-20 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +15-20 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +19-22 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +19-22 աստիճանի, հովտային շրջաններում՝ +22-25 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +16-19 աստիճան, նախալեռնային՝ +16-21 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +18-21 աստիճան, հովտային շրջաններում՝ +20-22 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +20-22 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +16-19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +20-22 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +16-19, նախալեռնային շրջաններում՝ +21-25 աստիճան, հովտային շրջաններում՝ +26-29 աստիճան։

Արցախում կանխատեսվում է 26 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment