
Ուկրաինան սպառել է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված իր խափանող հրթիռների պաշարները, ինչն այն ավելի խոցելի է դարձնում ռուսական բալիստիկ հարվածների նկատմամբ։
Աղբյուրը CNN-ին ասել է, որ «վերջին հարվածի ժամանակ գրեթե բոլոր բալիստիկ հրթիռները չեն չեզոքացվել խափանող հրթիռների պակասի պատճառով»։
Նախորդ հարձակման ժամանակ ռուսական բալիստիկ հրթիռները հարվածել են Կիևի երեք էլեկտրակայաններին և թիրախավորել Խարկովի էներգետիկ ենթակառուցվածքները։ Այդ օրը Կիևում զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 25-ը։
Մի քանի ամիս շարունակ Զելենսկին բազմիցս զգուշացրել է, որ Ուկրաինան սպառում է իր՝ Patriot-ի համար նախատեսված ամերիկյան խափանող հրթիռները։