«Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքը

15 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 16-ից 30-ը ներառյալ, Երևան քաղաքի «Meridian» համալիրի տարածքի շուրջ 300 մետր շառավղով և տեղանքի մակերևույթից մինչև 2500 մետր բարձրության սահմաններում գործում է թռիչքների ժամանակավոր արգելք։ Տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն։

Նշված սահմանափակման շրջանակներում արգելվում է բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի (դրոնների) շահագործումը՝ անկախ դրանց տեսակից, նշանակությունից և օգտագործման նպատակից։

Leave a Comment